Երեք պարզ կանոնով հնարավոր է զրոյացնել կորոնավիրուսի մեր ցուցանիշները. Փաշինյան

Կառավարության մայիսի 27-ին նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց կորոնավիրուսի ցուցանիշների զրոյացման հնարավորությունների մասին՝ նշելով, որ դրա համար պետք է պահպանել երեք պարզ կանոն: Դրանք են՝ կրել դիմակ, պարբերաբար ախտահանել ձեռքերը և պահել սոցիալական հեռավորություն: Նրա խոսքով՝ ամենօրյա ռեժիմով խստացվելու են վարչական պատասխանատվության միջոցները, որպեսզի բոլոր քաղաքացիները հետևեն այդ կանոններին:

Մեկնաբանել