Մեսսին և Սուարեսը՝ հեթ-տրիկի հեղինակ Մայամիում (տեսանյութ, ֆոտոշարք)

Մայամիում երեկ կայացել է World Soccer Masters Tour-ի ֆուտբոլային հանդիպումը, որին մասնակցել են անվանի շատ ֆուտբոլիստներ։ Բարեգործական այս խաղին ներկա է գտնվել 48 հազար հանդիսական։

Թիմերից մեկը ղեկավարել է իտալացի մասնագետ Ֆաբիո Կապելոն, իսկ մյուսը՝ բրազիլացի Դունգան։ Խաղն անցել է հորդառատ անձևի տակ և ավարտվել է ոչ-ոքի՝ 7։7։ Երկու թիմերում մեկական հեթ-տրիկի հեղինակ են դարձել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին և ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը։ Թիմերը խաղին դուրս էին եկել հետևյալ կազմերով. «Կապելոյի թիմ». Օչոա, Բոկանեգրա, Ժուան, Մատերացի, Կանավարո, Կավանի, Զեեդորֆ, Գարգանո, Ֆալկաո, Սուարես, Ֆորլան «Դունգայի թիմ». Պինտո, Անդրե Սանտոս, Լուգանո, Նեստա, Դեմիկելես, Համշիկ, Մասկերանո, Մեսսի, Դրոգբա, Միլիտո, Լավեցի

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել