Չինաստանում հորդառատ անձրևները վնասել են չինական Մեծ պատը

Չինաստանի հյուսիսում մեկնարկել են չինական Մեծ պատի՝ հորդառատ անձրևներից վնասված հատվածի վերանորոգման աշխատանքները: Այս մասին տեղեկացրել է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին:

Ջրի հոսանքները խարխլել են պատի հիմքը, ինչի հետևանքով քանդվել էհամաշխարհային մշակութային ժառանգության օբյեկտ հանդիսացող այս շինության36 մ երկարությամբ մի հատված: Ներկայում մասնագետները ամրացնում են պատի մյուս մասերը, որոնց վրա ճեղքվածք է առաջացել:

Չինացի փորձագետները փլված հատվածի վերանորոգման աշխատանք են տանում և չինական Մեծ պատը շրջակա միջավայրի ազդեցությունից պաշտպանելու ուղղությամբ պլան են մշակում: Նրանց կարծիքով՝ տարերային աղետները սպառնալիք են ստեղծում Չինաստանի մշակութային ժառանգության պահպանմանը: Այսպես՝ երկրում չդադարող անձրևների հետևանքով վնասվել է Պեկինի ազգային թանգարանը և Հանսու շրջանի թանգարանային հավաքածուներից մեկը: Այս կապակցությամբ ազգային մշակութային ժառանգության ցանկի մյուս օբյեկտներում և գլխավոր թանգարաններում ստուգայց անցկացնելու վերաբերյալ որոշում է ընդունվել:

Մեկնաբանել