«Ռաբատ» օրական այցելում է 1500-2000 մարդ

Ախլցխայում վերջերս վերակառուցված «Ռաբատ» ամրոցն արդեն բավական հայտնի տեսարժան վայր է դարձել, հաղորդում է «Բիզնես Գրուզիան»:

Կայքի հաղորդմամբ՝ ամրոց օրական 1500-200 մարդ է այցելում, այդ թվում՝ օտարերկրացիներ:

Ակնկալվում է, որ հաջորդ տարի այցելուների թիվը կկրկնապատկվի: Ըստ ամրոցի աշխատակիցների՝ նրանով պարբերաբար հետաքրքրվում են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Իտալիան և այլ երկրներ:

«Ռաբատ» ամրոցի կառուցումը թվագրվում է 9-րդ դարին, սակայն վերակառուցումից հետո այն ստացել է սկզբնական տեսքը: Վերակառուցման համար Վրաստանի պետբյուջեից ծախսվել է 15 մլն դոլար: Ամրոցի տարածքն ընդգրկում է 7 հա տարածք: Համալիրում բացի Սուրբ Մարինա ուղղափառ եկեղեցուց, գտնվում է նաև մզկիթ, կաթոլիկ և հայկական եկեղեցի, ինչպես նաև հրեական սինագոգ:

Մեկնաբանել