Օբաման Քլինթոնին ուղարկում է Մերձավոր Արևելք

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պետքարտուղար Հիլարի Քլինթոնին ուղարկում է Մերձավոր Արևելք՝ փորձելու կարգավորել ճգնաժամը տարածաշրջանում, հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Սպիտակ տան մամլո ծառայությունը։

Ակնկալվում է, որ Քլինթոնը կայցելի Երուսաղեմ, Ռամալլահ և Կահիրե։

ԱՄՆ պետքարտուղարն իր մերձավորարևելյան այցը կսկսի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպմամբ։

Իսրայելը նոյեմբերի 14-ից իրականացնում է «Ամպե սյուն» գործողությունը՝ ուղղված Գազայի հատվածում «Համաս» շարժման զինյալների դեմ՝ ի պատասխան պաղեստինյան տարածքից արձակվող հրթիռային հարվածների։ Կոնֆլիկտի հետևանքով արդեն զոհվել է ավելի քան 100 մարդ։

ԱՄՆ-ը հայտարարել է, որ Իսրայելը ինքնապաշտպանության իրավունք ունի։

Մեկնաբանել