ԼՂՀ-ում ժամկետային զինծառայողի դի է հայտնաբերվել

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դեկտեմբերի 23-ին` ժամը 15:30-ի սահմաններում, N զորամասի մարտական հենակետում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Սարգսի Սարգսյանի (ծնված 1992թ.) դին` մահացու հրազենային վնասվածքով, հաղորդում են ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհվածի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Մեկնաբանել