Փարիզում Նալբանդյանն ու Մամեդյարովը կքննարկեն նաև ԼՂ օդակայանի հարցը. Մորնինգսթար

Լեռնային Ղարաբաղի օդանավակայանի հարցը, ամենայն հավանականությամբ, կքննարկվի հաջորդ շաբաթ Ադրբեջանի և Հայաստանի արտգործանխարարների Մինսկի խմբի համանախագահների հետ Փարիզում կայանալիք հանդիպմանը: Այսպիսի հայտարարություն է արել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը:

«Մենք կողմերին կոչ ենք արել չձեռնարկել քայլեր, որոնք կարող են նպաստել տարածաշրջանում լարվածության աճին և խոչընդոտել բանակացային գործըթացին: Նման քայլերը կարող են օգտակար լինել: Հուսով եմ, որ Լեռնային Ղարաբաղում օդակայանի կառուցումը կքննարկվի Փարիզում, և հարցը կլուծվի դիվանագիտական ճանապարհով», -ասել է Մորնինգսթարը:

Մեկնաբանել