Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ավստրիա

Փետրվարի 25-27-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ավստրիա. հաղորդում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կմասնակցի Վիեննայում կայանալիք «Քաղաքակրթությունների ալյանս» համաժողովին, որտեղ հանդես կգա ելույթով:

Այցելության ընթացքում նախարար Նալբանդյանը հանդիպումներ կունենա Ավստրիայի փոխվարչապետ և Եվրոպական ու միջազգային հարցերով դաշնային նախարարի, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի և մի շարք այլ պաշտոնատար անձանց հետ:

Լուսանկարը՝ «Արմենպրես»-ի

Մեկնաբանել