Ր. Հովհաննիսյանը մարզային հանրահավաքների շարք է սկսում

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կշարունակի իր պայքարը հանրահավաքների տեսքով: Այս մասին այսօր Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքին ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը` նշելով, որ վաղը` փետրվարի 23-ին, հանրահավաքներ կկազմակերպի Աշտարակում, Վանաձորում և Գյումրիում: Կիրակի օրը` փետրվարի 24-ին, կրկին Ազատության հրապարակում տեղի կունենա հանրահավաք:

«Առաջարկում եմ Երևանի քաղաքապետին, որն իր գիտություն չընդունեց մեր նախորդ հայտը տեխնիկական խնդիրների պատճառաբանությամբ, այս պահից սկսած ի գիտություն ընդունի այս մեկը, որովհետև սա ազատությա´ն հրապարակ է»,- ասաց նա:

Նշենք, որ հանրահավաքին ներկա էր նաև ՀՅԴ ղեկավարությունը` ի դեմս Արմեն Ռուստամյանի և Աղվան Վարդանյանի, որոնք հայտարարեցին պայքարին միանալու մասին:

Մեկնաբանել