Ադելի ալբոմը՝ կրկին համաշխարհային վաճառքների առաջատար

Բրիտանացի հանրահայտ երգչուհի Ադելի «21» կոչվող ալբոմն արդեն երկու տարի համաշխարհային վաճառքների առաջատարն է, հայտարարել է Երաժշտություն արտադրողների միջազգային ֆեդերացիան (IFPI):

2011թ. մարտին թողարկված ալբոմից այդ տարի վաճառվել է 17 մլն, իսկ 2012թ. ընթացքում՝ 8 մլն օրինակ: «Սա առաջին դեպքն է, երբ նույն ալբոմը վարկանիշի առաջատար է երկու տարի անընդմեջ», – ասել են ֆեդերացիայի ներկայացուցիչները:

Մեծ տարբերությամբ Ադելից հետո երկրորդ հորիզոնականում է Թեյլոր Սվիֆթը՝ իր Red ալբոմով, երրորդ տեղում՝ One Direction խումբը՝ Up All Night ալբոմով:

Ադելի ձայնասկավառակն ավելի վաղ ճանաչվել է ԱՄՆ-ում երկու տարի անընդմեջ ամենաշատը վաճառվող ձայնասկավառակ: 2012թ. փետրվարին ալբոմն արժանացել է «Գրեմիի»՝ «Տարվա լավագույն ալբոմ» և «Լավագույն փոփ ալբոմ» անվանակարգերում:

Մեկնաբանել