Վրաստանի քաղաքականությունը հայերի նկատմամբ ունի դրական և բացասական միտումներ. Տաճատ Վարդապետյան

Հզոր Ջավախք ունենալը պետք է համազգային խնդիր լինի: Այս մասին ասյօր լրագրողների հետ հանդիպանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը՝ անդրադառնալով ՀՀ քաղաքական իրավիճակին և Ջավախքի ներկայիս հիմնախնդիրներին:

«Մենք պետք է հեռատես լինենք, իշխանությունների միջև համագործակցությունը ձեռնտու է և´ մեզ, և´ վրացիներին»,- ասաց Վարդապետյանը` նշելով, որ հունվարի 17-ին Վրաստանի նախագահ Բիձինա Իվանաշվիլիի հետ հանդիպմանն իր երախտիքի խոսքն է հայտնել հայ-վրացական հարաբերությունները զարգացնելու պատրաստակամության համար:

Պատգամավորն ասաց նաև, որ Վրաստանի կողմից իրականացված քաղաքականությունը հայերի նկատմամաբ ունի թե´ դրական, թե´ մտահոգիչ միտումներ` օրինակ բերելով այն, որ շուտով Ջավախքի ներկայացուցչական մարմնում կքննարկվի հայոց լեզվի տարածաշրջանային կարգավիճակի հարցը, իսկ մյուս կողմից նշելով Վրաստան-Հայաստան սահմանային անցակետում զննումների խստացման մասին:

Անդրադառնալով Հայաստանում ստեղծված հետընտրական իրավիճակի և ուսանողների կողմից իրականացվող դասադուլի մասին՝ Վարդապետյանն ասաց, որ դեմ է բոլոր տեսակի դասադուլներին և նշեց, որ, վերջիվերջո պետք է ընդունել, որ նախագահ է ընտրվել գործող նախագահը: Նա հավելեց, որ պետք չէ դասադուլի պատմության մեջ ներքաշել ջավախքցիներին:

Անդրադառնալով երկու օր առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի և «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպմանը՝ պատգամավորը նշեց, որ հաշվի առնելով այդ երկու քաղաքական գործիչների պետական մտածողությամբ օժտված լինելու հանգամանքը և տեղյակ չլինելով այդ խոսակցության հանգամանքներին՝ կարող է ասել, որ քննարկումն ուղղված է եղել քաղաքական ցնցումներից խուսափելուն և համագործակցության զարգացմանը:

Մեկնաբանել