Facebook-ում գրանցված է 15 մլն էջ

Facebook սոցցանցի էջերի (Facebook Pages) թիվը գերազանցել է 15 մլն-ը, մինչդեռ 2012թ. դեկտեմբերին այս ցուցանիշը 13 մլն էր, հաղորդում է Mashable-ը:

Փորձագետների համոզմամբ` այս ցուցանիշները վկայում են այն մասին, որ սոցցանցի առաջարկած ծառայությունն «օգտակար» է ոչ միայն հասարակ օգտատերերի, այլև բրենդերի, ընկերությունների և կազմակերպությունների համար:

Facebook-ում գրանցված էջերը տեսանելի են բոլորին` անկախ այն հանգամանքից, գրանցված է օգտատերը տվյալ էջում, թե ոչ: Սոցցանցում նոր էջեր կարող են ստեղծել բրենդերը, պաշտոնական կազմակերպությունները, քաղաքական գործիչները, երաժիշտները և այլն: Սոցցանցն ունի հատուկ հրաման, որը ստուգում է` արդյոք էջերը ստեղծված են կազմակերպության և բրենդի պաշտոնական ներկայացուցչի կամ հանրային անձի կողմից: Ոչ պաշտոնական էջերը կարող են արգելափակվել ընկերության աշխատակիցների կողմից:

Հատկանշական է, որ Facebook-ի հաջող ցուցանիշները դրական են ազդում նաև ընկերության եկամուտների վրա:

Սոցցանցում Promoted Posts կոչվող հրապարակումների արժեքը $5-10 է այն ընկերությունների համար, որոնց մեկ քլիքն արժե $0,01:

Հատկանշական է, որ սոցցանցի Facebook Pages Manager բջջային ծառայությունից օգտվում է մոտ 8 մլն մարդ: Ծառայությունը թողարկվել է 2012թ. մայիսին: Android օպերացիոն համակարգում բջջային ծրագիրը գործարկվել է 2013թ. հունվարին, հետևաբար` հավաքագրված ամբողջ սոցիալական կապիտալը բաժին է ընկնում iOS օգտագործողներին:

Մեկնաբանել