Սիրիացի հաքերները կոտրել են BBC-ի Twitter-ի էջը

BBC մեդիաընկերության Twitter-ի էջը, որը պատասխանատու է եղանակային նորությունների թարմացման համար, ենթարկվել է Սիրիական էլեկտրոնային բանակի (Syrian Electronic Army) հաքերային հարձակմանը, հաղորդում է BBC-ն:

BBC-ի Twitter-ի էջին բաժանորդագրված է մոտ 60 հազ. օգտատեր: Մերձավոր Արևելքի երկրների եղանակային պայմանների մասին տարօրինակ հաղորդագրությունները, որ տարածել էին հաքերները, ներկայում հեռացված են Twitter-ից: Այս պահին էջի աշխատանքը կարգավորված է, և մեդիաընկերությունը հայցում է օգտատերերի ներողամտությունը:

Նշվում է, որ վերջերս Սիրիական էլեկտրոնային բանակի հաքերները հաղորդագրություն են տարածել, որով պաշտպանել են Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին:

Մեկնաբանել