ԱԺ պատվո մեդալ` Սոս Սարգսյանին

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը այսօր` մարտի 27-ին, այցելել է ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին, հաղորդում են ԱԺ մամուլի ծառայությունից:

Խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է Վարպետին Թատրոնի միջագային օրվա կապակցությամբ և հանձնել այդ առթիվ նրան շնորհված ԱԺ Պատվո մեդալը: Հովիկ Աբրահամյանը, բարձր գնահատելով Սոս Սարգսյանի ավանդը հայ մշակույթի բնագավառում, առողջություն ու հետագա ստեղծագործական հաջողություններ է մաղթել նրան:

Մեկնաբանել