Սլովենիան կարող է դառնալ եվրոգոտու հինգերորդ երկիրը, որին անհրաժեշտ կլինի կայունացման վարկ

Սլովենիան կարող է դառնալ եվրոգոտու հինգերորդ երկիրը, որին անհրաժեշտ կլինի միջազգային դոնորների «եռյակի»՝ Եվրոպական կենտրոնական բանկի, Արժույթի միջազգային հիմնԱդրամի և Եվրախմբի կայունացման վարկը, հադորդում է Bloomberg-ը:

Բրիտանական Capital Economics-ի ուսումնասիրության համաձայն՝ վերջին շրջանում երկրի բանկային համակարգում սրվել է չմարվող վարկերի խնդիրը, և կառավարության՝ բանկերի վերակապիտալիզացիայի ծախսերը կազմում են ՀՆԱ արդեն 3%-ը:

Ավելին՝ Սլովենիայում «վատ» պարտքերի ծավալը կազմում է 15%, և երկրի երեք խոշորագույն բանկերում, այդ թվում՝ Nova Ljubljanska Banka-ում՝ 20%: Ընկերության փորձագետների կանխատեսմամբ՝ մոտ ապագայում իրադրությունը կվատթարանա: Այսպես՝ 2013թ. ՀՆԱ-ի աճը կնվազի առնավազն 2%-ով: ԱՄՀ ավելի վաղ կատարված հաշվարկների համաձայն՝ Սլովենիայի կառավարությանը բանկային համակարգի վերակապիտալիզացիայի համար անհարաժեշտ կլինի առնվազն €1 մլրդ՝ ՀՆԱ-ի 3%: Լրացուցիչ ֆինանսավորման համար կպահանջվի €3 մլրդ:

Ներդրողների համար Սլովենիայի բանկային համակարգի խնդիրները անակնկալ չեն եղել: Վերջին երկու շաբաթում մինչև 2022թ. մարման ժամկետով 10-ամյա պարտատոմսերի եկամտաբերությունը 4,5%-ից աճել է մինչև 6,3%, վարկային սվոփների արժեքը ավելացել է 49 կետով՝ մինչև 327 կետ, որը վերջին 5 ամիսներին արձանագրված առավելագույն ցուցանիշն է:

Փորձագետների կարծիքով՝ Սլովենիան Կիպրոսի ճգնաժամի պայմաններում, ամենայն հավանականությամբ, կփորձի իրականացնել բանկերի վերակապիտալիզացիա, որը կավելացնի ավանդների դուրսգրման ռիսկերը:

2012թ. Սլովենիայի Nova Ljubljanska Banka պետական բանկի վնասը կազմել է €275 մլն: Ոլորտի մեկ այլ խոշոր խաղորդի՝ Nova Kreditna Banka Maribor-ի վնասը կազմել է €205 մլն, ընդ որում՝ նրա բաժնետոմսերը վերջին տասը օրում արժեզրկվել են 40% -ով:

Փորձագետների կարծիքով՝ սկզբնապես ԵՄ իշխանությունները Սլովենիային հնարավորություն կտանան սեփական միջոցներով ապահովել անհրաժեշտ գումարների հավաքագրումը և միայն դրա ձախողման դեպքում «կպարտադրեն» իրենց աջակցությունը՝ կիպրական սցենարով: Ներկայում Սլովենիայի պետպարտքը ՀՆԱ-ի 48% է: Կառավարությունը հարակդրված կլինի անհրաժեշտ գումարները ապահովել ներքին պահուստների հաշվին՝ ՀՆԱ-ի առնվազն 10%-ի չափով՝ հաշվի առնելով հանգամանքը, որ մոտ ապագայում ներդրողների զգալի մասը չի ցանկանա ռիսկի դիմել և ներդրումներ անել երկրում, որին կարող է դեֆոլտ սպառնալ:

Մեկնաբանել