Անջելինա Ջոլիի կրծագեղձերը հեռացվել են

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տարել է երկու կրծքագեղձերի հեռացման վիրահատություն (մաստեկտոմիա): Դերասանուհին այս որոշումն ընդունել է կրծքի քաղցկեղի զարգացման վտանգից խուսափելու համար: Այս մասին Ջոլին ասել է New York Times-ի հետ զրույցում, հաղորդում է BBC-ն:

Այս քայլին նա դիմել է այն բանից հետո, երբ բժիշկներից տեղեկացել է, որ ունի կրծքի քաղցկեղի զարգացման 90% հավանականություն: Հիվանդության վտանգը Ջոլին ժառանգել է մորից. մայրը վախճանվել է քաղցկեղից 56 տարեկանում:

Բժշկական անհրաժեշտ ընթացակարգերը, որոնց ենթարկվել է Ջոլին, տևել են երեք ամիս: Դերասանուհու խոսքով՝ մաստեկտոմիայից հետո կրծքի քաղցկեղի զարգացման հավանականությունը նվազել է մինչև 5%:

Մեկնաբանել