Մայիսի 16-ին, 17-ին և 19-ին հնարավոր է կարկուտ

Մայիսի 16-ին, 17-ին և 19-ին առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, հաղորդում է ԱԻՆ կայքը:

ՀՀ տարածքում մայիսի 15-ին և 18-ին՝ հատկապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, առանձին շրջաններում, 16-ին, 17-ին, 19-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 16-ին, 17-ին, 19-ին առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 16-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 18-ին նույնքանով կբարձրանա:

Երևանում մայիսի 15-ին, 18-ին՝ հատկապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, հնարավոր է, 16-ին, 17-ին, 19-ին սպասվում կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ:

Մեկնաբանել