Շրջափակման ընթացքում տղերքը ինձ ախպեր էին դարձել․ առաջնագծի բուժքույրը 

2023-ի սեպտեմբերյան պատերազմի ժամանակ ռազմական բուժքույր Արուսյակ Վարդանյանը եղել է Ամարասի հատվածում՝ սկզբում հրամանատարական դիտակետում, այնուհետև «Լուսնյակ» կոչվող սարում։ Այս ուղղությունը սեպտեմբերյան պատերազմի ամենաթեժ հատվածներից մեկն է եղել։

Բուժքույրը պատմում է 2023-ի, վաշտի տղաների, վաշտի հրամանատարի և Արցախի կորստի մասին։ Նա հույս ունի, որ վաշտի հրամանատար Սոս Ղուկասյանին հաջողվելու է վերահուղարկավորել Եռաբլուրում։

«Մարդ պիտի տեսնի իր աչքով, որ հասկանա, զգա իր կաշվի վրա, թե ինչ է հող տալը, դուրս գալը․․․»,- ասում է Արուսյակը։

Մեկնաբանել