Ադրբեջանը խստացրել է ԶԼՄ-ների կողմից և համացանցում զրպարտության համար պատժաչափերը

Մայիսի 14-ին Ադրբեջանի Միլի Մեջլիսը ընդունել է Քրեական, ինչպես նաև Վարչական զանցանքների օրենսգրքում փոփոխությունների մասին օրինագիծը, հաղորդում է contact.az-ը:

Փոփոխությունները հիմնականում վերաբերում են զանգվածային լրատվամիջոցների կողմից զրպարտանքի ու վիրավորանքի դեպքերում նախատեսված պատիժներին: Դրանք տարածվում են նաև համացանցի վրա:

Այսպես՝ համացանցում զրպարտանքի և վիրավորանքի համար մինչև 6 ամիս ազատազարկում է սահմանվել, և ծանր հանցագործություն իրականացնելու դեպքում զրապարտանքի համար՝ մինչև 3 տարի ազատազրկում:

Անօրինական ցույցերի կազմակերպման համար պատժաչափը 15օր ազատազրկումից ավելացվել է մինչև 60 օր, և ոստիկանությանը չենթարկվելու պատժաչափը՝ 15 օրից մինչև 30 օր:

Ավելացվել են նաև խուլիգանության և դատական հարկադիրների պահանջներին չենթարկվելու պատժաչափերը:

Օրենդրական փոփոխությունները նախաձեռնել է Ադրբեջանի գլխավոր դատախազութւոնը:

Ուշագրավ է, որ ԵԱՀԿ-ն, Եվրոպայի խորհուրդը և միջազգային մի շարք այլ կառույցներ ու կազմակերպություններ Բաքվին տևական ժամանակ կոչ են արել չեղյալ հայտարարել զրպարտանքի համար նախատեսված պատիժը, սակայն Ադրբեջանի իշխանությունները դրանք ավելի են խստացնում:

Մեկնաբանել