ՄԱԳԱՏԷ-ն և Իրանը կրկին համաձայնության չեն եկել

Մայիսի 15-ին Վիեննայում Իրանը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) բանակցությունների հերթական փուլի մեկնարկին չեն կարողացել հարթել առկա տարաձայնությունները: Այս մասին տեղեկացրել է գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Հերման Նակերթսը, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Մենք ինտնեսիվ քննարկումներ անցկացրինք, սակայն մեզ չհաջողվեց կառուցվածքային մոտեցման վերաբերյալ վերջնական փաստաթղթի շուրջ համաձայնության գալ, որի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են արդեն կես տարի», -ասել է Նակերթս:

Բանակցությունների նոր փուլը 2012-ի սկզբից ի վեր 10-րդն է: Իրանական պատվիարկությունը ղեկավարում է ՄԱԳԱՏԷ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ալի Ասղար Սոլթանիյեն: Բանակցությունների նախորդ փուլը Իրանում անցակցվել է ընթացիկ տարվա փետրվարին: Այս ժամանակ գործակալության փորձագետներին թույլ էր տրվել մուտք գործել Իրանի «Փարչին» ռազմական օբյեկտ:

Նակերթսը տեղեկացրել է, որ չի հստակեցվել նաև բանակցությունների հաջորդ փուլի ժամկետը:

Մեկնաբանել