Ռուսաստանի թալանը

Ռուսաստանի անծայրածիր տարածքն ու բնական հարստությունները իրենց վրա են սևեռել բազմաթիվ աչքեր: Հատկապես Արևմուտքը տարբեր ժամանակներում փորձել է առավելագույն շահույթ ունենալ այդ հարստություններից: Ռոմանովների դինաստիայի ժամանակ արևմտյան հանքարդյունաբերող և այլ ֆիրմաներ ակտիվորեն աշխատում էին Ռուսական կայսրությունում: Նույնիսկ ԽՍՀՄ ստեղծումից հետո Արևմուտքը Ռուսաստանում աշխատելու ձևը գտավ: Դա հիմնականում տեղի էր ունենում կոնցեսիաների միջոցով, որը ՆԷՊ-ի՝ նոր տնտեսական քաղաքականության տարիներին ԽՍՀՄ ղեկավարության կողմից արտասահմանյան ներդրումներ ներգրավելու ձև էր:

Սակայն Ռուսաստանի ընդերքի հաշվին հարստանալու ամենամեծ հնարավորությունը ստեղծվեց ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ երկիրը հայտնվեց այսպես կոչված լիբերալների իշխանության ներքո, և խորհրդային բազմամիլիարդանոց հարստությունը սեփականաշնորհվեց կոպեկներով: Առավել ակտիվ գտնվեցին հրեական ծագում ունեցող ռուսաստանցիները, որոնք, շնորհիվ հրեական ցանցային կառույցների, կարողացան ներգրավել զգալի վարկեր և արագորեն տեր դառնալ էներգետիկ ոլորտի խոշոր կառույցների: Շուտով նավթագազային արդյունաբերության, մեդիայի հսկա մասնավոր հոլդինգներ առաջացան, նոր միլիարդատերերը սկսեցին որոշիչ ազդեցություն ունենալ Ռուսաստանում որոշումների ընդունման վրա: Արևմտյան կազմակերպությունները մեծ մուտք ունեին Ռուսաստանի օգտակար հանածոների արդյունահանման և դրանից մեծ շահույթներ ստանալու վրա: Այսպես կոչված նավթագազային լոբբինգի ներկայացուցիչների շնորհիվ Ռուսաստանը հրաժարվեց նաև շատ տարածաշրջաններում իր ամբիցիաներից և վերածվեց տարածաշրջանային նշանակության երկրի: Գերտերության երբեմնի փառքը հիշեցնում էր միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ունեցած մշտական անդամի աթոռը:

Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրը և ուժային կառույցները ներկայացնող ուժերը, որոնց ընդունված է հայրենասիրական ուժեր անվանել, երկար չկարողացան հանդուրժել այս վիճակը: Պուտինի իշխանության գալը վերջիններիս հաղթանակի արդյունքն էր: Չորս տարվա համառ պայքարից հետո Պուտինին ու իր թիմին հաջողվում է հսկողություն սահմանել երկրի կարևորագույն ռեսուրսների վրա, ոլորտից հեռացնել մի շարք օլիգարխների՝ Բերեզովսկի, Խադարկովսի, Գուսինսկի և այլք, խզել նախկինում արտասահմանյան մի շարք երկրների հետ կնքած ընդերքի շահագործման պայմանագրեր, նպաստել ռուսաստանյան նոր՝ «պուտինյան» մեծահարուստների առաջացմանը, պետական կորպորացիաների հզորացմանն ու կապիտալիզացիայով աշխարհում առաջատար դիրքերին: Նավթի և գազի համաշխարհային բարձր գները, ինչպես նաև Պուտինի վարած արտաքին քաղաքականությունը թույլ են տալիս Ռուսաստանին դուրս գալ նվաստացած վիճակից և կրկին հավակնել գերտերության իր կարգավիճակին:

Սակայն Արևմուտքը բոլորովին չէր հրաժարվել Ռուսաստանից միլիարդներ կորզելու իր մտադրությունից: Զրկվելով Ռուսաստանի ընդերքը շահագործելու հնարավորությունից՝ արևմտյան ուղեղները մտածեցին օգտագործել ռուսական նոր հարուստների խոցելի տեղերը՝ հակվածությունը դեպի կոռուպցիան, դրա շնորհիվ աշխատած կեղտոտ փողերի լվացման ցանկությունը: Սրա լավագույն հնարավորությունը տալիս էին օֆշորները, որոնք թույլ էին տալիս «տակից» աշխատած միլիարդները ծածուկ պահել Կիպրոսի պես երկրներում: Եվ ահա կիպրոսյան «ճգնաժամը» թույլ է տալիս ռուսաստանյան և կոռումպացված այլ երկրների շնորհիվ լուծել եվրոպական խնդիրները՝ փաստորեն գողանալով խոշոր ավանդատուների գումարների մեծ մասը:

Պուտինը փոխարինեց լիբերալներին՝ փրկելու Ռուսաստանը Արևմուտքի թալանից: Սակայն պարզվեց, որ Արևմուտքը Ռուսաստանի թալանելու այլ ձևեր ևս ունի, նույնիսկ աննախադեպ կենտրոնացումից և արևմտյան ֆիրմաների դուրսմղումից հետո: Պուտինի առաքելությունը, այսպիսով, ձախողվել է: Եթե լիբերալներն իրենց առաքելության ձախողումը փոխհատուցեցին իշխանության կորստով, ապա պուտինյան վարչակարգը սրան կարձագանքի արդյունավետության նոր մեխանիզմներ որոնելով, այլապես ինքն էլ կկանգնի իշխանությունը կորցնելու վտանգի առջև:

Մեկնաբանել