Վրաստանը Ռուսաստանին բողոքի նոտա կհղի Ցխինվալիի փշալարերի առնչությամբ

Վրաստանը Շվեյցարիայի դեսպանության միջոցով բողոքի նոտա կհղի Ռուսաստանին Ցխինվալիի շրջանում փշալարերի տեղադրաման առնչությամբ: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն, հաղորդում է «Գրուզիա օնլայնը»: Վրաստանի ներքին գործերի նախարարության տվայլաների համաձայն՝ ռուս սահմանապահները Գորիի շրջանի Դիցի գյուղի շրջակայքում՝ Ցխինվալիի շրջանի հարևանությամբ, փշալարեր են տեղադրել: «Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հաստատել է այս տեղեկությունը, և մենք կձեռնարկենք բոլոր անհարաժեշտ դիվանագիտական քայլերը», -ասել է Փանջիկիձեն: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ փշալարեր են տեղադրվել նաև մի շարք այլ գյուղերին հարակից տարածքներում, ինչը, ըստ վրացական կողմի, խոչընդոտում է գյուղատնտեսական աշխատանքներին:

Մեկնաբանել