Դանիացի հոգեբույժները կվնասազերծեն պոտենցիալ ահաբեկիչներին

Դանիայի անվտանգության և հետախուզության ծառայությունը եկել է այն եզրահանգման, որ որոշ մարդկանց ահաբեկչության է դրդում խանգարված հոգեկանը: Ծառայությունը սոցիալական հարցերի և ինտեգրման նախարարության հետ համատեղ հանդես է եկել նախաձեռնությամբ, որի շրջանակում հոգեբույժներն իրենց հիվանդների թվում կբացահայտեն պոտենցիալ ահաբեկիչներին:

Դանիական հեռուստատեսության հաղորդմամբ՝ նախաձեռնությունը ենթադրում է ոստիկանության, սոցիալական ծառայությունների և հոգեբույժների համագործակցությունը. ծառայությունը տարեկան բացահայտում է 5-10 մարդու, որոնք պոտենցիալ սպառնալիք են ներկայացնում:

Ծրագրի իրականացմանը մասնակցող մասնագետները հատուկ պատրաստվում են:

«Ավելի ու ավելի շատ մարդկանց ենք հանդիպում, որոնց արմատական հայացքները զուգակցվում են հոգեկան խնդիրների հետ: Կարծում ենք՝ նման անձանց թիվն աճելու է»,- ասել է Դանիայի անվտանգության և հետախուզության ծառայության կանխարգելիչ անվտանգության վարչության տնօրեն Անյա Դալգոր Նիլսենը:

Մեկնաբանել