«Երևանյան ամառ» ծրագրի ամփոփիչ միջոցառումները՝ Կարապի լճի տարածքում

Օգոստոսի 31-ին , ժամը 17:00-ից Կարապի լճի հարակից տարածքում տեղի կունենան ամբողջ օգոստոս ամսվա ընթացքում մայրաքաղաքի այգիներում ու պուրակներում, մշակութային օջախներում ու թանգարաններում, բակային ճամբարներում , ինչպես նաև առողջապահական հաստատություններում Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած «Երևանյան ամառ» ծրագրի ամփոփիչ միջոցառումները, հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

Ժամը 19:00-20:00 լճի հարակից տարածքում կազմակերպված մանկական զվարճալի ծրագրին կմասնակցեն սիրված հեքիաթների ու մուլտֆիլմերի հերոսները:

Ժամը 20:00-ից պարարվեստի սիրահարները հնարավորություն կունենան սովորելու ու նաև պարելու հայկական ժողովրդական պարեր:

Իսկ ժամը 21-ից ՝ մեծ կարաոկե. լճի վրայի մեծ էկրանի օգնությամբ ներկաները հնարավորություն կունենան երգելու Երևանին նվիրված երգեր:

Մեկնաբանել