«Հարավկովկասյան երկաթուղու» աշխատակիցները ռուսերեն են սովորում

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Ուսուցման ճանապարհային կենտրոնում հոկտեմբերի 4-ից մեկնարկել են ռուսաց լեզվի ուսուցման եռամսյա դասընթացները, հաղորդում են ՀԿԵ-ի մամուլի ծառայությունից:

«Ռուսհամագործակցության» հայաստանյան ներկայացուցչության կողմից կազմակերպած դասընթացների շնորհիվ ՀԿԵ-ի 17 մասնագետներ հնարավորություն են ստացել կատարելագործել ռուսաց լեզվի իմացությունը:

Դասընթացների մեկնարկին ուսանողներին ողջունել են ՀԿԵ-ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, «Ռուսհամագործակցության» հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը:

Ինչպես նշել է Վիկտոր Ռեբեցը, ծրագիրն իրականացվում է երկու կառույցների միջև կնքված համագործակցության համաձայնագրի շրջանակում:

««Ռուսհամագործակցության» ներկայացուցչությունում աշխատում են լավ մասնագետներ, որոնք կօգնեն ընկալել ուսուցանվող ծրագիրը: Իսկ ծրագրի նպատակներն են՝ անցած, բայց արդեն մոռացված նյութի հիշեցումը, տեխնիկական գրականության հետ աշխատելու ունակությունների ուսուցանումը»,- ասել է Վիկտոր Ռեբեցը:

Նա հիշեցրել է, որ «Ռուսհամագործակցության» հետ համատեղ 2013թ. ընթացքում ռուսաց լեզվի դասընթացներ են կազմակերպվել Երևանում, Վանաձորում, Գյումրիում և երկաթուղու այլ տեխնիկական կենտրոններում: Դասընթացներին մասնակցել է 350 ունկնդիր:

Մեկնաբանել