Կառավարական պատվիրակությունը ԱՄՀ-ի և ՀԲ-ի ղեկավարների հետ քննարկել է փոխգործակցության առաջիկա ծրագրերը

Հայաստանի կառավարական պատվիրակությունն Ամերիկայի Միացյալ Նահանգներում` Վաշինգտոնում, մասնակցել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի 2013թ. տարեկան համաժողովի աշխատանքներին, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարներ՝ Դավիթ Սարգսյանն ու Վահրամ Ավանեսյանը հանդիպումներ են ունեցել ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի ղեկավարության հետ, քննարկել առաջիկա տարիներին երկու կառույցների կողմից մեր երկրի հետ իրականացվելիք ծրագրերն ու դրանց ուղղությունները:

Համաշխարհային բանկի ղեկավարների հետ քննարկվել են նաև Հայաստանի զարգացման նոր ռազմավարությունն ու տնտեսության տարբեր հատվածների ուղղությամբ նոր ռեսուրսների ներգրավմանն առնչվող հարցեր:

Անդրադարձ է կատարվել Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից ՀՀ-ին տրամադրվելիք տեխնիկական աջակցության մանրամասներին:

Մեկնաբանել