Աֆղանստանում ծառայող վրացի զինվորականները արդեն ընտրել են իրենց նախագահին

Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) խաղաղարար առաքելությունում ծառայող վրացի ավելի քան 1500 զինվորականները արդեն քվեարկել են նախագահական ընտրություններին, որոնք նշանակված են հոկտեմբերի 27-ին, հաղորդում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը, փոխանցում է «Նովոստի Գրուզիան»:

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտպանության նախարարության աջակցությամբ Աֆղանստանում ամերիկյան ռազմաբազայում երկու հատուկ ընտրատեղամաս են ստեղծել:

Ըստ պաշտապանության նախարարության՝ընտրական գործընթացը բազաներում հանգիստ է ընթացել, որին հետևել են ինչպես ԿԸՀ և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, այնպես էլ մի շարք հասարակական կազմակերպությունների անդամներ:

Նախարարությունը չի հստակեցնում՝ կոնկրետ երբ է տեղի ունեցել քվեարկությունը:

Վրացական կոնտինգենտը խաղաղարարական առաքելություն է իրականցում սկսած 2009թ. օգոստոսից, և այդ ժամանակվանից ի վեր այնտեղ մահացել է վրացի 29 զինծառայող:

Մեկնաբանել