ԱՄՆ-ը ցանկանում է տապալել Իրանի վարչակարգը, բայց չի կարող. Ալի Խամենեի

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է տապալել վարչակարգը Իրանում, սակայն չի կարող, հաղորդում է Reuters-ը:

Համապատասխան հայտարարություն Խամենեին արել է Իսլամական հեղափոխության 35-րդ տարելիցի կապակցությամբ իր ելույթի ընթացքում:

«Ամերիկացիները պաշտոնապես հայտարարում են, որ նրանք չեն ձգտում փոխել Իրանի վարչակարգը: Դա սուտ է: Նրանք առանց տատանվելու կանեին դա, եթե կարողանային»,- ընդգծել է Իրանի հոգևոր առաջնորդը:

Մեկնաբանել