Ռոնալդոն շնորհավորել է Կլոզեին

Բրազիլացի լեգենդար ռմբարկու Ռոնալդոն չի տխրել, որ Գերմանիայի հավաքականի հարձակվող Միրոսլավ Կլոզեն կրկնել է աշխարհի առաջնություններում նրա սահմանած գոլային ռեկորդը:

Մունդիալ 2014-ի խմբայի փուլի երկրորդ տուրում Կլոզեն իր երկրի հավաքականին փրկեց պարտությունից՝ 71-րդ րոպեին գրավելով գանացիների դարպասը: Խաղն ավարտվեց 2:2 հաշվով: Կլոզեն իր 15-րդ գոլը խփեց աշխարհի առաջնություններում և այդ ցուցանիշով հավասարվեց Ռոնալդոյին:

«Բարի գալուստ ակումբ: Պատկերացնում եմ՝ որքան ուրախ ես այս պահին: Սա հրաշալի Աշխարհի առաջնություն է»,- Twitter միկրոբլոգերի իր էջում գրել է Ռոնալդոն:

36-ամյա գերմանացուն, ում համար սա 4-րդ Մունդիալն է, շնորհավորել է նաև ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը:

Մեկնաբանել