Մեսսին վերջին րոպեներին հաղթանակ է պարգևում Արգենտինային

Մունդիալ 2014-ի խմբային փուլի երկրորդ տուրում Արգենտինայի հավաքականը մեծ դժվարությամբ հաղթահարեց Իրանի արգելքը:

Ամբողջ խաղն անցավ լարված պայքարում: Թեև արգենտինացիների տարածքային առավելությունն ահռելի էր, վտանգավոր պահերով Իրանը ոչնչով չէր զիջում անվանի մրցակցին:

55-րդ րոպեին արգենտինացիները սեփական տուգանային հրապարակում կանոնները խախտեցին Աշքան Դեժագայի նկատմամբ, սակայն մրցավարի սուլիչ լռեց: Իսկ մրցավարի ավելացրած ժամանակի առաջին րոպեին իր խոսքն ասաց Իրանի ընտրանու բոլոր ֆուտբոլիստների արժեքը 5 անգամ գերազանցող աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը` Լիոնել Մեսսին:

Արգենտինան հաղթեց 1:0 հաշվով և վաստակած 6 միավորով 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճեց: D խմբի երկրորդ տուրի մյուս խաղում ուժերը կչափեն Բոսնիայի և Նիգերիայի հավաքականները:

Մեկնաբանել