Պետականությունը կարող ենք կորցնել այս իշխանությունների պատճառով․ Միքայել արք․ Աջապահյան

Երբ պետությունը չի կատարում իր դերը, եկեղեցին ստիպված է վերցնում այդ դերը, ասում է Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Սիվիլնեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Նա կտրականապես դեմ է Տավուշում Ադրբեջանին տարածքներ զիջելու գաղափարին` նշելով, որ ռազմական շանտաժի պայմաններում չի կարելի գնալ զիջումների:

Դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին` նա նշում է. «Քեզ ընտրել են, որ պատերազմի սպառնալիքը ի չիք դարձնես։ Չես կարողանում, գնա՛»: Հարցազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվում Տավուշում ստեղծված իրավիճակին, կառավարություն-եկեղեցի հարաբերություններին և այլ հարցերի։

Մեկնաբանել