Կարծում էի՝ կխելագարվեմ 11 մետրանոցների ժամանակ. Ֆերնանդինյո

Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Ֆերնանդինյոն խոստովանել է, որ Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում մեծ դժվարությամբ առավելության հասան (1:1,3:2) Չիլիի ընտրանու նկատմամբ: Նա խոսել է նաև ետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ ունեցած ապրումների մասին:

«Մենք ամբողջությամբ սպառվել ենք, քանի որ շատ բարդ հանդիպում անցկացրինք: Այդուհանդերձ, կարծում եմ՝ ավելի լավ էինք խաղում և ավելի շատ վտանգավոր պահեր ստեղծեցինք: Անգամ գոլ խփեցինք, բայց մրցավարբ անհայտ պատճառներով չհաշվեց Հալքի գոլը:

11 մետրանոց հարվածաշարի արդյունքում հաղթելն անհավանակ երևույթ է: Չափազանց անհանգիստ էի: Մտածում էի՝ կխելագարվեմ: Երջանիկ եմ, որ ամեն ինչ հենց այս պես ավարտվեց: Այլևս չի կարելի գործը հասցնել 11 մետրանոց հարվածաշարին»,- Ֆերնանդինյայի խոսքն է մեջբերում Goal.com-ը:

Քառորդ եզրափակչում Բրազիլիայի հավաքականն ուժերը կչափի Կոլումբիայի ընտրանու հետ

Մեկնաբանել