Լուիս Սուարեսը տեղափոխվում է Բարսելոնա. պաշտոնական

Անգլիական «Լիվերպուլն» ու իսպանական «Բարսելոնան» հաստատել են, որ Ուրուգվայի հավաքականի առաջատար Լուիս Սուարեսը տեղափոխվում է կատալոնական ակումբ:

Հաջորդ շաբաթ Սուարեսը կմեկնի Բարսելոնա, որտեղ բուժզննման ենթարկվելուց հետո 5 տարով պայմանագիր կկնքի կապտանռնագույնների հետ:

«Լիվերպուլ» ակումբը հաղորդագրություն է տարածել, որում շնորհակալություն է հայտնել Սուարեսին: Հատուկ շեշտված է, որ Սուրաեսի ներդրումն անգնահատելի է, և հենց նրա օգնությամբ «Լիվերպուլը» կրկին կխաղա Չեմպիոնների լիգայում:

Սուարեսն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել իր նախկին ակումբին. ««Լիվերպուլն» ամեն ինչ արեց, որ ես չհեռանամ, բայց Իսպանիայում ապրելն ու խաղալն իմ երազանքն է»,- ասել է ուրուգվայցին:

Մեկնաբանել