Բարգավաճ Հայաստանը, Դաշնակցությունը և Հայրենիքը պահանջում են քրեական գործ հարուցել օրենսդիրի ներկայացուցիչների դեմ

Բարգավաճ Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն և Հայրենիք կուսակցությունները այսօր՝ հունիսի 30-ին, հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն ՀՀ գլխավար դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել «օրենսդիր իշխանության ներկայացուցիչների և բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց հանցակցությամբ առանձնապես ծանր հանցանքներ կատարելու փաստերի առթիվ»։

«Լիազոր ներկայացուցիչները հունիսի 30-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ գլխավոր դատախազություն առձեռն կհանձնեն երեք կուսակցությունների համատեղ հաղորդումը հանցագործության մասին։

Հաղորդման հիմքում դրված փաստերի և իրավական հիմնավորումների մասին մանրամասն տեղեկություններ ստանալու համար լրատվամիջոցների ներկայացուցիչներին նույն ժամին հրավիրում ենք ՀՀ գլխավոր դատախազության մուտքի մոտ»,- ասված է հաղորդագրությունում։

***

Հունիսի 24-ին տեղի է ունեցել վերոնշյալ կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպումը, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել երեք կուսակցությունների ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խումբ։

Մեկնաբանել