Ոստիկանի իրարամերժ ցուցմունքները Գևորգ Սաֆարյանի գործով

Հուլիսի 7-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ «Նոր Հայաստան» շարժման անդամ Գևորգ Սաֆարյանի գործով հերթական դատական նիստը, ով մեղադրվում է Ամանորի գիշերը ոտիկանի հանդեպ բռնություն կիրառելու մեջ: Գործով հարցաքննված ոստիկան Լևոն Մզրոխյանը դատարանին հայտնեց, որ չի հիշում օրվա մանրամասները, և իր մոտ տպավորվել է միայն Գևորգ Սաֆարյանի հարվածը՝ ուղղված ոստիկան Գեղամ Խաչատրյանին։ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը ներկայացրեց, որ վկան նախաքննության ընթացքում ուրիշ ցուցմունք է տվել։

Մեկնաբանել