Առնվազն 90 զոհ Թուրքիայում հեղաշրջման փորձի հետևանքով

Cnd-FvNWcAI7utDԹուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի արդյունքում առնվազն 90 հոգի է զոհվել, 1154-ը վիրավորվել է, հաղորդել է թուրքական կառավարամերձ Anadolu գործակալությունը:

Ավելի քան 1500 զինվորական է ձերբակալվել հեղաշրջման փորձից հետո:

Թուրքիայի կառավարությունը փորձում է վերականգնել վերահսկողությունը երկրում: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհրդարանի արտահերթ նիստ է հրավիրել:

Ավելի վաղ նա իր կողմնակիցներին կոչ էր արել չհեռանալ թուրքական քաղաքների փողոցներից, քանի դեռ իրավիճակը չի կայունացել:

Հուլիսի 15-ի գիշերը Թուրքիայում զինվորականությունը ձեռնարկել էր ռազմական հեղաշրջման փորձ՝ հայտարարելով, որ «Թուրքիայի զինված ուժերն ամբողջությամբ իրենց ձեռքն են վերցրել երկրի ղեկավարումը՝ վերականգնելու սահմանադրական կարգը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքներն ու ազատությունները, օրենքի իշխանությունը և ընդհանուր անվտանգությունը, որը վտանգվել էր»:

Մեկնաբանել