Վերակենդանացման բաժանմունքները լիքն են, մեկ-երկու տեղ է մնացել. Արսեն Թորոսյան

Կառավարության հուլիսի 2-ի նիստին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ վերակենդանացման բաժանմունքները պրակտիկորեն լիքն են: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր հիվանդանոցում կա մեկ-երկու ազատ տեղ, որոնց հաշվին կարողանում են ծանր և ծայրահեղ ծանր պացիենտներին տեղավորել․ նրանց թիվն այսօր գումարային կազմում է 650 հոգի:

Մեկնաբանել