Հայաստանցիները պատրա՞ստ են պատվաստվել

Գիտնականները հույս ունեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծել 12-18 ամսվա ընթացքում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ կլինիկական գնահատման փուլում է գտնվում կորոնավիրուսի դեմ 18 պատվաստանյութ։ 

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով` հնարավոր պատվաստանյութ Հայաստան բերելու համար բանակցություններ են ընթանում։ Պատրա՞ստ են հայաստանցիները պատվաստվել կորոնավիրուսի դեմ․ ՍիվիլՆեթի հարցախույզը Երևանի փողոցներում։