Ժամկետը լրացած անձը հաստատող փաստաթղթերը կհամարվեն վավեր մինչև արտակարգ դրության ավարտը

Ոստիկանությունը հայտարարություն է տարածել անձը հաստատող փաստաթղթերի վերաբերյալ։

«Կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում կիրառվող սահմանափակումների պատճառով, մարտի 16-ից մինչև արտակարգ դրության ավարտը ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերի վավերականության ժամկետը լրանալու պարագայում՝ ՀՀ պարետի ցուցումով անձը հաստատող փաստաթղթերը կհամարվեն վավեր, սակայն ոչ ավելի՝ քան արտակարգ դրության ավարտից հետո 30-րդ օրը»,- ասված է հայտարարությունում։