Մամեդյարովը հեռախոսազրույց է ունեցել Կասպշիկի և Պոպովի հետ

Հուլիսի 13-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի և ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի հետ:

Ադրբեջանական Turan գործակալությունը փոխանցում է, որ Մամեդյարովը դիվանագետների հետ զրույցում «ներկայացրել է տարածաշրջանի ներկայիս իրավիճակը և իր դժգոհությունն է հայտնել՝ հայկական կողմի սադրանքը գնահատելով որպես ագրեսիա»։

Մամեդյարովը մասնավորապես ասել է, որ «Հայաստանի սադրանքը նպատակ ունի երրորդ երկրների ներքաշել հակամարտության մեջ և շեղել հայ հասարակության ուշադրությունը ներքին խնդիրներից»։

Լուսանկարում՝ Էլմար Մամեդյարովը միջնորդների հետ

Մեկնաբանել