Շրջակա միջավայրի նախարար չի նշանակվել՝ ի խախտումն օրենքի

Մայիսի 5-ին շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից։ Նոր նախարար նշանակելու ժամկետները կառավարությունը խախտել է։

Ըստ կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքի՝ 5-րդ հոդվածի՝ եթե կառավարության նոր անդամը վարչապետի կողմից նախագահին չի ներկայացվում միաժամանակ, ապա վարչապետը կառավարության նոր անդամի թեկնածուին Հանրապետության նախագահին ներկայացնում է 15-օրյա ժամկետում։ 63 օր անց, սակայն նոր նախարար այդպես էլ չի նշանակվել։

#CivilNet #News

Մեկնաբանել