Բաքվում ցուցարարները «մոբիլիզացիա» պահանջելով՝ մտել են խորհրդարանի շենք

Երեկ երեկոյան Բաքվում բազմամարդ ցույց էր սկսվել համախմբման կոչերով։ Ցուցարարները Ադրբեջանի դրոշներով փողոցներով շարժվելով վանկարկում էին «Ղարաբաղը մերն է», «Փառք բանակին», «Զինվորներ, առա՛ջ», «գերագույն հրամանատար, հայտարարի՛ր մոբիլիզացիա» և այլն։

Գիշերը ժամը չորսի մոտակայքում ցուցարարները մտել են խորհրդարանի շենք։

Ինչպես հաղորդում է ադրբեջանական Turan գործակալությունը, ոստիկանության և արագ արձագանքման գնդի մեծ թվով ուժեր և խորհրդարանի պահպանության աշխատակիցները ցուցարարներին զսպելու որևէ միջոց չեն ձեռնարկել: Շենքի դռները բաց էին, չնայած զանգվածային ցույցի կապակցությամբ շենքի պահպանությունը պետք է ուժեղանար։

15-20 րոպե անց շենք են մտել ոստիկանության և արագ արձագանքման գնդի ուժերը, որոնք մահակներ կիրառելով՝ մարդկանց դուրս են նետել խորհրդարանի շենքից։ Որոշ ցուցարարներ շրջել են ոստիկանական մեքենա։

Մեկնաբանել