Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում նշում է, որ չի ցանկանում դառնալ Սահմանադրական դատարանի նախագահ: Եթե անգամ իր թեկնածությունն առաջադրվի այդ պաշտոնում, նա կհրաժարվի: Գրիգորյանը նաև խոսում է Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամի հանգուցալուծման և ՍԴ նախկին դատավորների ու Հրայր Թովմասյանի՝ ՄԻԵԴ ներկայացված գանգատի մասին: