Այս փորձությունից մենք դուրս ենք գալիս հաղթանակած. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 23-ին կառավարության նիստի մեկնարկին անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանային ռազմական գործողություններին։ Վարչապետը հայտարարեց՝ Ադրբեջանի բոլոր հարձակումները վճռականորեն հետ են մղվել, և ՀՀ ԶՈՒ-երը «ավելի քան ամրապնդել են դիրքերը սահմանում»։ Փաշինյանը նշեց՝ հուլիսյան հաղթական մարտերը երկրի դիմացկունությունն ու համախմբվածությունը նոր մակարդակի են հասցրել, նա նաև հայտարարեց՝ միակ երկիրը, որ ռազմական գործողությունների ժամանակ ոչ թե լարվածության թուլացման, այլ նոր բռնությունների հրահրմամբ էր զբաղվում, Թուրքիան էր։