Սերժ Սարգսյանը Ապրիլյան պատերազմի թեմայով ասուլիս կհրավիրի

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը տեղեկացնում է, որ օգոստոսի 19-ին՝ ժամը 12:00-ին, Սերժ Սարգսյանը հրավիրում է ասուլիս՝ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի թեմայով, ինչպես «խոստացել էր խորհրդարանում հավատարմագրված լրագրողներին՝ ապրիլի 16-ին ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից առաջ»:

Մամուլի ասուլիսը տեղի կունենա Երևանի Ավան վարչական շրջանում՝ «Հարսնաքար» համալիրում։