Հայկական արտադրության ԱԹՍ-ն փորձարկվել է

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը տեսանյութ է հրապարակել` հատված ներկայացնելով նոր տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքերի փորձարկումներից։

«Հայկական ռազմարդյունաբերության հերթական ձեռքբերումը»,– Ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակած տեսանյութին կից գրել է նախարարը։

Բարձր տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության և ռազմարդյունաբերության ոլորտների ներկայիս վիճակի ու զարգացման հեռանկարների մասին Արշակյանը վերջերս զրուցել է ՍիվիլՆեթի տաղավարում։

Մեկնաբանել