Թորոսյանի՝ աշխատանքից ազատման դիմում գրելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը․ ԱՆ խոսնակ

Լուրերը, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել, չեն համապատասխանում իրականությանը․ այս մասին ՍիիլՆեթի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Նրա խոսքով՝ Թորոսյանը շարունակում է կատարել իր պարտականությունները։

Օգոստոսի 24-ից լուրեր են շրջանառվում այն մասին, որ առողջապահության նախարարն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։

Թորոսյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը ապաակտիվացվել է։

Մեկնաբանել