Վերագործարկվել են Երևանի Հանրապետության հրապարակի շատրվանները

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 20:00-ին Երևանի օրհներգի հնչյունների ներքո վերագործարկվել են Երևանի Հանրապետության հրապարակի շատրվանները: Տոնական երգացանկով համեմված ջրային շոուն այստեղ էր բերել մայրաքաղաքի բնակիչներին ու քաղաքի հյուրերին:

Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ավարտով պայմանավորված՝ սեպտեմբերի 11-ից հերթականությամբ վերագործարկվել են մայրաքաղաքի 22 շատրվաններն ու 8 ջրավազանները, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի կայքը։

Մեկնաբանել