Օտարերկրյա քաղաքացիներին, մասնավորապես լիբանանահայերին Հայաստանում աշխատանքի ընդունելու գործատուների դժվարությունների և այլ խնդիրների շուրջ ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանը զրուցել է TK & Partners խորհրդատվական ընկերության կառավարող գործընկեր Վարուժան Ավետիքյանի հետ։
00:00 Ինչ խնդիրների է բախվում գործատուն լիբանանահայերին աշխատանքի ընդունելիս
03:10 Օտարերկրացիներին աշխատանքի ընդունելու կարգը ամեն տարի հետաձգվել է, բայց այս անգամ ուժի մեջ է մտել կառավարության մոռացության պատճառով
04:30 Ինչ է անում գործատուն ՀՀ քաղաքացիություն չունեցող լիբանանահայի կամ այլ սփյուռքահայի աշխատանքի ընդունելիս
06:10 Միակ պետական կառույցը, որը գործուն քայլեր է արել աջակցելու լիբանանահայերին, Երևանի ավագանին է
08:17 Բարդացված պրոցեսների պատճառով մարդիկ հաճախ չեն միանում աշխատաշուկային
10:25 Ապրիլի 4-ից հետո մեկ «պարզ որոշում» կայացնելու և մյուս առաջարկների մասին
13:20 Գործատուները կարող են շուտ հիասթափվել այս ընթացակարգերի պատճառով