5 միլիոն՝ 2050-ին․ Հայաստանի մաշվող ժողովրդագրությունն ու վարչապետի ռազմավարությունը

5 միլիոն բնակչություն՝ 2050 թվականին․Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպիսին է տեսնում  Հայաստանի ժողովրդագրական պատկերը։  Մինչդեռ ՄԱԿ-ը կանխատեսում է հակառակը՝ Հայաստանի բնակչությունը նվազում է և 2050-ին կլինի 2,81 միլիոն՝ 2019-ի 2,96 միլիոնի փոխարեն։ ՍիվիլՆեթը փորձել է պարզել, թե ժողովրդագրական ինչ քաղաքականություն է վարում Հայաստանը։